ՀՀ խորհրդարանը քննարկում է նոր գլխավոր դատախազի թեկնածությունը

13.09.2016, 15:57
Հայկական խորհրդարանը քննարկում է նոր գլխավոր դատախազի թեկնածությունը։
ՀՀ խորհրդարանը քննարկում է նոր գլխավոր դատախազի թեկնածությունը
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական խորհրդարանը քննարկում է նոր գլխավոր դատախազի թեկնածությունը։

Հայաստանի գլխավոր դատախազի պաշտտոնը թափուր է մնում օգոստոսի 4–ից, երբ Գևորգ Կոստանյանը հրաժարական տվեց առողջական խնդիրների պատճառով։ Նույն օրը Սերժ Սարգսյանն ընդունեց Կոստանյանի հրաժարականը։ Ավելի ուշ նա առաջարկեց այս պաշտոնի միակ թեկնածությունը` Արթուր Դավթյանին, ով այս պահին զբաղեցնում է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը։

Նիստի ընթացքում Դավթյանը ներկայացրել է իր ծրագրերն ու խնդիրները, որոնք ծրագրում է լուծել նոր պաշտոնում։

«Համակարգը բարեփոխման կարիք ունի` հաշվի առնելով երկրում անցկացված քաղաքական, օրենսդրական և սահմանադրական փոփոխությունները։ Ծրագրում եմ ի թիվս այլ հարցերի պայքարել կոռուպցիայի և հանցավորության դեմ, ինչի համար անհրաժեշտ է մշակել կոնկրետ ծրագրեր, անցկացնել հանցավորության դեմ պայքարի համակարգված աշխատանքներ, ինչպես նաև իրագործել հետևողական քայլեր և կատարած աշխատանքի վերլուծություն»,– ասաց Դավթյանը։

Նա ներկայացրեց Գլխավոր դատախազի պաշտոնում աշխատանքի իր հիմնական մոտեցումնեն ու ծրագրերը` կարևորելով մարդու բոլոր իրավունքների պահպանումն ու երաշխավորումը, այդ թվում` դատական արդար որոշման իրավունքը։

Նա միաժամանակ ընդգծեց, որ Գլխավոր դատախազության աշխատանքը բաց և թափանցիկ է լինելու, ինչպես նաև ներկայացվելու է հանրությանը, սակայն խելամիտ շրջանակներում և քննության գաղտնիության սահմաններում։

Ինչ վերաբերում է կադրային հնարավոր փոփոխությունների, ապա, Դավթյանի խոսքով, համակարգը համալրված է երիտասարդ կադրերով և միանգամայն ընդունակ է կատարել իր առջև դրված խնդիրները։ -0-