ՀՀ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում

08.12.2025, 09:51
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, հայտնում է Ճանապարհայի դեպարտամենտը
ՀՀ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Այս մասին հայտնում է ՀՀ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում, Արթիկի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Մեղրիի լեռնանցքում, Ապարանի և Վայքի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։

Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Գորիսի, Սիսիանի, Արագածի, Արմավիրի և Մարտունու տարածաշրջաններում անձրև է տեղում։ Սևանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սպիտակի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։