Հեռուստադեբատներ ընտրություններից առաջ. ով, որտեղ և երբ. ԶԼՄ
27.11.2018,
10:49
«Խորհրդարանական ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի լիդերների հեռուստատեսային դեբատը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին:

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Խորհրդարանական ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի լիդերների հեռուստատեսային դեբատը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին, գրում է «Հրապարակ» թերթը։
Պարբերականի հաղորդմամբ, այն, ըստ ամենայնի, կսկսվի երեկոյան ժամը 21-ին և կտևի մոտ 3 ժամ։
Դեբատը կվարեն Արմեն Դուլյանն ու Պետրոս Ղազարյանը։
Քաղաքական ուժերը պահանջել են այլ հեռուստաընկերության լրագրողներ ևս, սակայն Հանրայինն անդրդվելի է գտնվել։
«Դեբատն ընթանալու է մոտավորապես հետևյալ ֆորմատով․ լիդերները հանդես են գալու բացման խոսքով, ապա նրանց բոլորին տրվելու է 3-ական հարց, որից հետո ամեն մեկն իրավունք է ունենալու մեկ հարց ուղղելու մասնակիցներից մեկին՝ ում ցանկանա»,– ասվում է գրառման մեջ։
Ըստ աղբյուրի, նախնական համաձայնություն տվել են բոլորը։ -0-