Հայկական գյուղերից մեկում գիշերը 26 աստիճան ցուրտ է եղել. Սուրենյան
24.11.2016,
10:30
Նախորդ գիշեր Տավուշի մարզի Կալինինո գյուղում գրանցվել է 26 աստիճան ցուրտ:
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախորդ գիշեր Տավուշի մարզի Կալինինո գյուղում գրանցվել է 26 աստիճան ցուրտ, Facebook–ի իր էջում գրել է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա տվյալներով, Աշոցքում գրանցվել է -23 աստիճան, Վարդենիսում, Ապարանում, Ծաղկահովտում` -16։
«Այս գիշեր Երևանում օդի ջերմաստիճանը կազմել է -7...-8 աստիճան»,– հայտնել է Սուրենյանը։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ Հայաստանը գտնվում է արկտիկական ցիկլոնի ազդեցության ներքո, ինչի հետևանքով երկրում կտրուկ կցրտի։ -0-