424.11
4.26
393.28
+5
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում քաղաքացուց խոշոր գումար են հափշտակել սուտ խոստումների դիմաց. ԱԱԾ

20:07
30 Հոկտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է խարդախության հետևանքով խոշոր չափի հափշտակության դեպք, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները հարգելու և պահպանելու օրենքով սահմանված սկզբունքին և որպես առաջնահերթություններից մեկը դիտարկելով հանցավորության դեմ ուղղված պայքարը, 2019 թվականի հոկտեմբերի 14-ին հանցագործության մասին հաղորդում ստանալով ՀՀ քաղաքացուց, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ վերջինս արտաքսվելով Հայաստան և ցանկանալով օրինական ճանապարհով վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն, այդ հարցը կարգավորելու նպատակով Երևանում ծանոթացել է ՀՀ քաղաքացու հետ, ով խարդախությամբ վերջինիս գումարները հափշտակելու դիտավորությամբ, վստահություն ձեռք բերելու նպատակով, ներկայացել է որպես ոստիկանության աշխատակից, ցույց է տվել ՀՀ ոստիկանության համազգեստով լուսանկարը և պատրաստակամություն է հայտնել 1.000.000 ՀՀ դրամի դիմաց կազմակերպել վերջինիս վերադարձը Ռուսաստան։

Այնուհետև, տարբեր վճարումներ կատարելու պատրվակով, 2019թ.-ի սեպտեմբերի ընթացքում տուժողից պահանջել և ստացել է 41.000 ՌԴ ռուբլի և 35.000 ՀՀ դրամ, իսկ 2019թ.-ի հոկտեմբերի 15-ին՝ 1000 ԱՄՆ դոլար գումար՝ դրանով իսկ խարդախությամբ հափշտակելով խոշոր չափերով՝ 803.490 ՀՀ դրամին համարժեք գումար։

Պահանջած գումարի վերջին մասը ստանալով՝ ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո ենթադրյալ հանցագործություն կատարած անձը բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և բերման ենթարկվելուց հետո խոստովանել կատարած հանցագործությունը:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019 թվականի հոկտեմբերի 21-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։

Կատարվում է նախաքննություն։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:11
30 Մարտի 2024
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
19:37
29 Մարտի 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության. ՊԵԿ
ՊԵԿ–ից հայտնում են, որ առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության
15:23
29 Մարտի 2024
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության արդյունքներով
14:43
29 Մարտի 2024
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
12:04
29 Մարտի 2024
Քաղաքացին փորձել է առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
Փորձել են առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
11:56
29 Մարտի 2024
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
10:33
29 Մարտի 2024
Այսօր մինչև երեկոյան 10–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 22։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:20
28 Մարտի 2024
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
14:36
28 Մարտի 2024
Հայաստանում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ «ՀՀ–ում վտարանդի կառավարությունների մասին»
Փաշինյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար
14:27
28 Մարտի 2024
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
12:05
28 Մարտի 2024
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՆԳՆ (ՎԻԴԵՈ)
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՎԻԴԵՈ