Հայաստանն ավելի անվտանգ է, քան Ռուսաստանը և Ադրբեջանը

14.04.2017, 15:35
Հայաստանը Համաշխարհային տնտեսական ֆորումի «The Travel & Tourism Competitiveness Report 2017» զեկույցում հուսալիության և անվտանգության ցուցանիշով զբաղեցնում է 34-րդ տեղը:
Հայաստանն ավելի անվտանգ է, քան Ռուսաստանը և Ադրբեջանը
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը Համաշխարհային տնտեսական ֆորումի «The Travel & Tourism Competitiveness Report 2017» զեկույցում հուսալիության և անվտանգության ցուցանիշով զբաղեցնում է 34-րդ տեղը` 136 երկրների միջև:

Ինչպես վկայում են զեկույցի տվյալները, հետխորհրդային երկրների շրջանում այս ցուցանիշով առաջատարը 29-րդ հորիզոնականում տեղակայված Վրաստանն է, Ադրբեջանը զբաղեցնում է 35-րդ տեղը, Լատվիան` 40-րդ, Լիտվան` 42-րդ, Տաջիկստանը` 49-րդ, Ղազախստանը` 58-րդ, Ղրղըզստանը` 98, Ռուսաստանը` 109-րդ տեղը և Ուկրաինան` 127-րդ տեղը:

ՀՏՖ-ի փորձագետներն ամենաապահով երկրների ցանկում նշել են Ֆինլանդիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Իսլանդիան: Ամենաանապահով երկիրներ են ճանաչվել Կոլումբիան, Եմենը և Սալվադորը:

Վարկանշային աղյուսակը կազմելիս ՀՏՖ-ի փորձագետները հաշվի են առնում այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են երկրում ահաբեկչության և հանցավորության իրավիճակը, ինչպես նաև ռազմական հակամարտությունները:

«The Travel & Tourism Competitiveness Report 2017»-ի ընդհանուր վարկանիշային աղյուսակում ՀԱյաստանը զբաղեցրել է 84-րդ տեղը: Լավագույն հնգյակում են ներառվել Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ճապոնաին և Միացյալ թագավորությունները, աղյուսակը եզրափակում են Եմենը, Չադը, Բուրունդին, Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունը և Մավրիտանիան: -0-