Հայաստանում ընտրատեսամասերում տեսախցիկներ տեղադրելու հետ կարող են խնդիրներ ծագել. Հարությունյան

01.11.2016, 17:28
Հայաստանում ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման միջոցները կարող են չբավականացնել:
Հայաստանում ընտրատեսամասերում տեսախցիկներ տեղադրելու հետ կարող են խնդիրներ ծագել. Հարությունյան
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման միջոցները կարող են չբավականացնել, երեքշաբթի Ազգային ժողովում լրագրողներին ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Սեպտեմբերի 13-ին խորհրդարանի հինգ խմբակցություն, «4+4+4» ձևաչափով (իշխանամետ և ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների թվով) աշխատանքային խմբի նիստի ժամանակ, բազմակողմանի համաձայնագիր են ստորագրել` Հայաստանում ընտրական գործընթացների կազմակերպման և անցկացման մասին: Համաձայնագրի մեջ ներառվել են ընդդիմության բոլոր պահանջները, ովքեր մասնակցել են ընտրություններին, ինչպես նաև` ընտրությունների արդյունքների ամփոփման ողջ գործընթացի նկարահանումը: Ավելի ուշ տվյալ լրացումները ներդրվել են Հայաստանի Ընտրական օրենսգրքում:

«Տեսախցիկների տեղադրման տեխնիկական խնդիրներ չեն կարող լինել, առավել ևս, որ բոլորն ունեն տեսախցիկներ: Խնդիրը կարող է ծագել այլ հարցում` հնարավոր է, որ նախատեսված միջոցները կարող են չբավականացնել տեսախցիկների տեղադրմանը, և ոչ մի ընկերություն հանձն չի առնի դա անել», - ասաց Հարությունյանը:

Սակայն, ինչպես նշեց ղեկավար-նախարարը, այս պահին ոչ մի կազմակերպության հետ բանակցություններ չեն վարվում տեսախցիկների գնման և տեղզադրման շուրջ, առավել ևս, որ ծրագիրն իրականացվելու է բաց գնում սկզբունքի միջոցով:

Նրա խոսքով, ենթադրվում է, որ թենդերին կմասնակցի այն ընկերությունը, որը կբավարարի հատուկ եռակողմ հանձնաժողովի որակի պահանջներին, որի կազմում կառավարության ներկայացուցիչները փոքրամասնություն կլինեն, իսկ հիմնական մասը բաղկացած կլինի ընդդիմության ներկայացուցիչներից և քաղաքացիական հասարակությունից:

«Հենց այդ պատճառով առաջին օրվանից մենք ուշադրություն ենք դարձնում այն փաստի վրա, որ պատասխանատվությունը կլինի ոչ միայն կառավարության ուսերին», - ասաց Հարությունյանը:

Օրերս ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ իշխանամետ կուլիսների լուրերի համաձայն, իշխանությունները մտադիր են հրաժարվել ընտրությունների գործընացին հետևելու և առցանց հեռարձակում ապահովելու համար տեսախցիկների տեղադրումից:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2017 թ.-ի գարնանը: -0-