Հայաստանի որոշ ավտոճանապարհներ դեռ փակ են մնում. ՏԿԱԻՆ
08.01.2016,
11:32
Հայաստանի որոշ ավտոճանապարհներ ուրբաթ օրվա առավոտյան ժամը 10։00–ի դրությամբ շարունակում են դժվարանցանելի և փակ մնալ:

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի որոշ ավտոճանապարհներ ուրբաթ օրվա առավոտյան ժամը 10։00–ի դրությամբ շարունակում են դժվարանցանելի և փակ մնալ, հայտնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Փակ են Բերդ–Ճամբարակ, Մադինա–Լեռնահովիտ, Լեռնահովիտ–Գեղհովիտ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը։
Դժվարանցանելի են Սոտք-Քարվաճառ, Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները: Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Վայոց Ձորի մարզում տեղում է ձնախառն անձրև:
Շիրակի մարզի Անի և Արթիկ քաղաքներում առկա է մառախուղ:
ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար, բաց՝ թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառաման դեպքում: -0-