Հայաստանի բնակիչները կարող են փրկարարների կանչել սմարթֆոնի օգնությամբ
16.11.2016,
20:42
Սմարթֆոնների հայ օգտատերերն այսուհետ կարող են արտակարգ իրավիճակներում օգտվել ԱԻՆ և SOS Systems–ի մշակած 911 SOS բջջային հատուկ հավելվածից։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սմարթֆոնների հայ օգտատերերն այսուհետ կարող են արտակարգ իրավիճակներում օգտվել ԱԻՆ և SOS Systems–ի մշակած 911 SOS բջջային հատուկ հավելվածից։
Նորամուծության նպատակը հատուկ կարիքավոր մարդկանց դժվարին պայմաններում «911» ահազանգելուն օգնելն է։ Ներդրվող համակարգը մեծապես կարող է օգնել նաև շարժական խնդիրներ ունեցող օգտատերերին, ովքեր ահազանգ կատարելու համար կարող են պարզապես հպվել հավելվածի «ՍՕՍ» կոճակին, որից հետո ահազանգը կգրանցվի ԱԻ նախարարության համապատասխան ծառայությունում:

«Հավելվածը ներառում է հետադարձ կապ հաստատելու հնարավորություն, ինչը թույլ է տալիս 911 օպերատորներին ավելի ճշգրիտ և ծավալուն տեղեկատվություն ձեռք բերել պատահարի վերաբերյալ՝ ստեղծված իրավիճակին համապատասխան արձագանքում կազմակերպելու նպատակով: Մյուս կարևոր գործոնը թիրախային իրազեկման գործառույթն է, որի շնորհիվ գրանցված բոլոր բաժանորդները կարող են միաժամանակյա տեղեկություն ստանալ տվյալ գոտում գրացված պատահարի և անհրաժեշտ վարքականոնների ու գործողությունների վերաբերյալ»,– մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՃԿԱԿ պետ Հովհաննես Խանգելդյանը:
Հավելվածն անվճար է և նախատեսված է «Android» և «IOS» օպերացիոն համակարգերով գործող սմարթֆոնների համար։ Հավելվածի գործարկումից հետո սմարթֆոնի էկրանին հայտնում է SOS կոճակը։ Եթե կոճակը սեղմած պահվի 3-4 վայրկյան, ազդանշանն ավտոմատ ստացվում է 911 ծառայության համապատասխան բաժանմունք։ Ազդանշանը սպասարկող աշխատակիցը քարտեզի վրա տեսնում է ուղարկողի կոորդինատները և արձագանքում դրանց։ -0-