Հայաստանի վարչապետն Ընտրական օրենսգրքի լրացումների մշակման հանձնաժողով է ստեղծել
20.06.2018,
18:42
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին որոշում է կայացրել Ընտրական օրենսգրքի լրացումների մշակման հանձնաժողով ստեղծելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին որոշում է կայացրել Ընտրական օրենսգրքի լրացումների մշակման հանձնաժողով ստեղծելու մասին։ Կառավարության ղեկավարը ստորագրել է համապատասխան որոշումը։
«Նկատի առնելով Ընտրական օրենսգրքի և կառավարության ծրագրում նշված ընտրական գործընթացները կարգավորող օրենսդրությունը և նպատակ ունենալով բարձրացնել հասարակության ներգրավվածությունը կառավարման գործընթացում և դրա թափանցիկության հարցում` ստեղծել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների մշակման հանձնաժողով»,– նշվում է փաստաթղթում։
Նշվում է, որ հանձնաժողովին հանձնարարվում է մշակել և վարչապետին ներկայացնել բարեփոխումների հայեցակարգ։
«Ապահովել հայեցակարգի հանրային քննարկումները։ Վարչապետին ներկայացնել Ընտրական օրենսգրքի և ընտրական գործընթացը կարգավորող այլ օրենքների փոփոխությունների ծրագիրը»,– ասվում է փաստաթղթում։
Նշվում է, որ հանձնաժողովի ղեկավար է նշանակվում Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, իսկ քարտուղար` «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ի նախագահ Դանիել Իոաննիսյանը։ -0-

Загружается новость ...
"Право"