Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանի մոտ 2 հազ. տնային տնտեսությունների և օֆիսների Wi-Fi սարքերը. Մարտիրոսյան. ՖՈՏՈ
14.07.2020,
19:59
Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանի մոտ 2 հազ. տնային տնտեսությունների և օֆիսների Wi-Fi սարքերը. Մարտիրոսյան. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հայկական հաքերային թիմերից մեկը հայտնում է, որ կոտրել է Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների եւ օֆիսների WiFi սարքերը: Այս մասին հայտնել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր Facebook-յան էջում:
Загружается новость ... "Лево"
«Հայկական հաքերային թիմերից մեկը հայտնում է, որ կոտրել է Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների և օֆիսների WiFi սարքերը, փոխել դրանց վրայի DNS կարգավորումները, ինչի հետեւանքով տվյալ կապից օգտվողները տարբեր կայքեր այցելելուց, օրինակ Ֆեյսբուք կամ Հեյդար Բաբայի անվան գրադարանի կայքը, հայտնվում էին այս էջում, որի սքրինշոտը կցված է»,- նշել է Մարտիրոսյանը՝ հրապարակելով սքրինշոտը: -0-

