Գագիկ Ծառուկյանի կուսակցությունում կառուցվածքային փոփոխություններ են ակնկալվում

04.05.2017, 13:15
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում ԱԺ նիստերի մեկնարկից հետո առաջիկայում տեղի կունենան լուրջ գործընթացներ:
Գագիկ Ծառուկյանի կուսակցությունում կառուցվածքային փոփոխություններ են ակնկալվում
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում ԱԺ նիստերի մեկնարկից հետո առաջիկայում տեղի կունենան լուրջ գործընթացներ, գրում է «Հրապարակ» թերթը:

«Չի բացառվում, որ անգամ արտահերթ համագումար հրավիրվի: Նպատակ կա կառուցվածքային փոփոխություններ իրականացնել կուսակցությունում, այն դարձնել առավել մոբիլ, կրճատել քաղխորհուրդը», - նշում է պարբերականը:

Բացի այդ, նախատեսվում է ստեղծել փոքրիկ Գործադիր մարմին, որը կարևորագույն հարցերը կքննարկի փոքր, բայց վստահելի խմբով` բացառելով անհարկի արտահոսքերը: -0-