Երևանում ձմռան ամենացուրտ գիշերն անցյալում է. կուրս դեպի ջերմաստիճանի բարձրացում

03.02.2017, 10:52
Օդի ջերմաստիճանի գիշերային և ցերեկային ցուցանիշների միջև առավելագույն տարբերությունը Երևանում կկազմի 20 աստիճան։
Երևանում ձմռան ամենացուրտ գիշերն անցյալում է. կուրս դեպի ջերմաստիճանի բարձրացում
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Օդի ջերմաստիճանի գիշերային և ցերեկային ցուցանիշների միջև առավելագույն տարբերությունը Երևանում կկազմի 20 աստիճան։

Ինչպես հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը, նախորդ գիշեր մայրաքաղաքի հարթավայրային շրջաններում սնդիկի սյունը ցույց է տվել 23-25 աստիճան ցուրտ։ Միաժամանակ, ուրբաթ ցերեկն օդի ջերմաստիճանը կկազմի –5... -7 աստիճան։

Ջերմաստիճանային այս ռեժիմը կտևի մեկ օր` փետրվարի 4–ի լույս գիշերը Երևանի լեռնային շրջաններում սնդիկի սյունը կիջնի մինչև 16-18 աստիճան, հարթավայրային շրջաններում կրկին կհասնի –23...–25 աստիճանի, իսկ շաբաթ ցերեկը կվերադառնա 5-7 աստիճան ցրտի ցուցանիշին։

Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու>>

Աներևակայելի սառնամանիքները կսկսեն նահանջել արդեն կիրակի, և ընդհուպ մինչև երեքշաբթի կդիտվի ջերմաստիճանի բարձրացում։ Այսպես, փետրվարի 7–ի լույս գիշերը Երևանի բարձրադիր շրջաններում օդի ջերմաստիճանը կկազմի 9-11 աստիճան ցուրտ, իսկ ցածրադիր հատվածներում` 16-18 աստիճան ցուրտ, իսկ երեքշաբթի ցերեկային ժամերին ջերմաստիճանը կբարձրանա մինչև 1-3 աստիճան ցուրտ։

Հայաստանում, ընդհանուր առմամբ, ամենից ցուրտ կլինի շաբաթ գիշերը Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում, որտեղ սնդիկի սյունը ցույց կտա 25-30 աստիճան ցուրտ։
Հանրապետությունում փետրվարի 3-7–ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին կլինի հյուսիս–արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ։ -0-