Երևանում տեղացած տեղատարափ անձրևը բազմաթիվ արտակարգ պատահարների պատճառ է դարձել

26.05.2018, 21:11
Երևանում տեղացած ուժեղ անձրևը բազմաթիվ արտակարգ պատահարների պատճառ է դարձել:
Երևանում տեղացած տեղատարափ անձրևը բազմաթիվ արտակարգ պատահարների պատճառ է դարձել

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում տեղացած ուժեղ անձրևը բազմաթիվ արտակարգ պատահարների պատճառ է դարձել:

Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, մայիսի 26-ին, ժամը 17:44-ից եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով «911» ծառայությանը բազմաթիվ ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի վարչական շրջաններում տեղի ունեցած արտակարգ դեպքերի և պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես, ըստ հաղորդագրության, բնակելի շենքերում և շինություններում տեղի է ունեցել մոտ 25 ջրալցում, ճանապարհի երթևեկելի հատվածներում՝ մոտ 12 պատահար:

«Բոլոր ահազանգերը սպասարկվում են ըստ առաջնահերթության»,- ասվում է հաղորդման մեջ: -0-