441.06
4.43
403.38
-1
Եղանակը Երևանում
Հայ

Երևանն առաջին Armenian Blockchain Forum–ում կհավաքի ՏՏ մասնագետների ողջ աշխարհից

19:50
11 Ապրիլի 2018
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Երևանում ապրիլի 22–ին կկայանա Armenian Blockchain Forum առաջին միջազգային համաժողովը, որին կմասնակցեն բլոքչեյն տեխնոլոգիաների ոլորտի փորձագետներ աշխարհի 20 երկրներից։

Armenian Blockchain Forum–ն առաջատար ընկերությունների, մասնագետների և գործարարների պրակտիկ գիտելիքների միավորման տեղեկատվական–կրթական հարթակ է, որի նպատակն է Հայաստանում տեխնոլոգիական ընկերությունների հըամար զարգացման բարենպաստ պայմանների ստեղծումը։

Загружается новость ... "Лево"

«Բլոքչեյն տեխնոլոգիաների ներդրման և օգտագործման հետ կապված թեման օրեցօր դառնում է ավելի արդիական, քանի որ դրա ազդեցությունը զգացվում է տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում»,– չորեքշաբթի ասաց Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Էմիր Տարասյանը` պատմելով համաժողովի մասին։

Ըստ նրա, Armenian Blockchain համաժողովը թույլ կտա վերհանել այդ ոլորտի խնդիրներն ու ռիսկերը, ինչպես նաև ավելի լավ ծանոթանալ Հայաստանում կառավարության թվային օրակարգի շրջանակում Հայաստանի տնտեսությունում բլոքչեյն տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունների հետ։


Armenian Blockchain Forum–ը բաղկացած է երեք բաժիններից, այդ թվում` լիագումար նիստից, որոնց ընթացքում կանցկացվեն բլոքչեյն տեխնոլոգիաների ապագային և ICO (Initial Coin Offering - դրամների (տոկեն) առաջնային տեղաբաշխում) նախագծերին նվիրված քննարկումներ։

Համաժողովի շրջանակում Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Roadshow ICO, որի մասնակցությունն արդեն հաստատել են ավելի քան 30 ներդրողներ աշխարհի 20 երկրներից, մասնավորապես` Հայաստանից, ԱՄՆ–ից, Իռլանդիայից, Չինաստանից, Շվեյցարիայից, Ուկրաինայից, Վրաստանից, Կանադայից, Հոնկոնգից և այլն։ Համաժողովին մասնակցող հիմնադրամների համախառն կապիտալը կազմում է 10 մլրդ դոլար։

Համաժողովի «Տեխնոլոգիական հարթակների պայքար» հիմնական նստաշրջանին կմասնակցեն ամենատարածված մասնագիտական լուծումների` Hyperledger,Ethereum և NEM–ի ստեղծողները։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
14:40
12 Մարտի 2024
Եթե չպատասխանեն մեր հարցին, դուրս կգանք ՀԱՊԿ-ից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ–ում չպատասխանեն Հայաստանի հարցին, ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից․ ՎԻԴԵՈ
13:01
12 Մարտի 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ վարչապետ
Փաշինյանի խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
12:36
12 Մարտի 2024
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին
12:24
12 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
10:14
12 Մարտի 2024
ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է կոնսերվատորիայի հնարավոր փակման շուր սկանդալային տեղեկությունները
ԿԳՄՍՆ–ն հանդես է եկել պարզաբանմամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ
09:54
12 Մարտի 2024
ԱՄՆ-ն 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդմանը
Միացյալ Նահանգները ցանկանում է 52 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդման համար
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ