Երևանի պոլիկլինիկաները կհերթապահեն հանգստյան օրերին ՍՇՎ–ի աճի կապակցությամբ

18.01.2019, 15:30
Շաբաթ և կիրակի օրերին ժամը 10:00-15:00 պոլիկլինիկաներում սահմանվելու է հերթապահություն։
Երևանի պոլիկլինիկաները կհերթապահեն հանգստյան օրերին ՍՇՎ–ի աճի կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Շնչառական վարակներով հիվանդացության բարձրացման հետ կապված սույն թվականի հունվարի 19-ից Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում շաբաթ և կիրակի օրերին ժամը 10:00-15:00 սահմանվելու է հերթապահություն տեղամասային թերապևտների և մանկաբույժների կողմից:

«Անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել Ձեր սպասարկաման տարածքի կամ մոտակա ամբուլատոր- պոլիկլինիկական բուժհաստատություն»,– ասվում է քաղաքապետարանի Facebook–ի էջում։

Загружается новость ... "Право"

Հայաստանի Առողջապահության նախարարության տվյալներով, երկրում սուր շնչառական վարակների հետ կապված իրավիճակը կայունանում է։ Հունվարի 17–ի տվյալներով, պոլիկլինիկաներում գրանցվել է 1251 դիմում, հունվարի 15–ի 2065–ի դիմաց։ -0-