Երևանի բազմաթիվ հասցեներ դեռ հոսանքազրկված են ենթակայանի խոշոր հրդեհի հետևանքով․ ՀԷՑ–ը հայտնել է էլեկտրամատակարարման վերականգնման ժամկետները

29.12.2025, 10:43
ՀԷՑ–ը հայտնել է Երևանի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարման վերականգնման ժամկետները
Երևանի բազմաթիվ հասցեներ դեռ հոսանքազրկված են ենթակայանի խոշոր հրդեհի հետևանքով․ ՀԷՑ–ը հայտնել է  էլեկտրամատակարարման վերականգնման ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ «Վարդաշեն» 110/35/6 կՎ ենթակայանի 6 կՎ փակ բաշխիչ սարքավորումներում առաջացած հրդեհի հետևանքով ամբողջովին շարքից դուրս են եկել և դարձել անպիտան սնող 6 կՎ թվով 23 բջիջները, ինչպես նաև դրանց ռելեական պաշտպանությունն ապահովող օպերատիվ հոսանքի և լարման սարքավորումները, նախօրեին հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն։ 

ՀԷՑ–ից նշել են, որ ինչպես երեկ ողջ գիշեր, այնպես էլ առաջիկա գիշերը (24-ժամյա ռեժիմով) ՀԷՑ-ի օպերատիվ վերանորոգող անձնակազմը ինտենսիվ աշխատանքներ է տանելու «Վարդաշեն» 110/35/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկված տարածքների էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգման ուղղությամբ: 

Այս պահին կատարվում են այրված և հին սարքավորումների ապամոնտաժման աշխատանքներ և վաղ առավոտից սկսվելու է նոր սարքավորումների տեղափոխման, մոնտաժման, սնող մալուխների ստուգման և դրանց կարգաբերման աշխատանքները: 

Արդյունքում հնարավոր կլինի նախնական գնահատականով մինչև վաղը՝ ժամը 22:00 (այսօր երեկոյան ժամը 22։00–ն), վերականգնել բոլոր այն հասցեների էլեկտրամատակարարումը, որոնք մինչ այս պահը դեռ հոսանքազրկված են: 

Ստորև այն հասցեները որոնք մասնակի կամ ամբողջությամբ դեռևս հոսանքազրկված են՝ 

  • Բաշխիչ ենթակայան 67՝

«Աթոյան» փողոցը՝ մասնակի,

«Մուրացան» փողոցը՝ մասնակի,

«Նոր Արեշ» փողոցը՝ մասնակի.

 

  • Վարդաշեն 8 Տրանսֆորմատորային ենթակայան 561-ի ուղղությամբ՝

«Դավիթ Բեկի» փողոցը՝ մասնակի,

«Գաջեգործների» փողոցը՝ ամբողջությամբ.

 

  • Բաշխիչ ենթակայան 104՝

«Աթոյան» փողոցը՝ մասնակի,

«Ազատամարտիկների» փողոցը՝ մասնակի,

«Էրեբունի» փողոցն՝ ամբողջությամբ

«Նոր արեշ» փողոցն՝ ամբողջությամբ

 

  • Բաշխիչ ենթակայան 24՝

«Էրեբունի» փողոցը՝ մասնակի,

«Նոր արեշ» փողոցը՝ մասնակի,

«Աթոյան» փողոցը՝ մասնակի,

«Ազատամարտիկներ» 1,2,3,4,5 նրբանցք,

Գ. Լուսավորիչ ծննդատուն (Էլեկտրամատակարարումն իրականացվում է դիզելային գեներատորների միջոցով, մինչև կենտրոնական մատակարարման վերականգնումը):

 

  • Բաշխիչ ենթակայան 125՝

«Այվազովսկի» փողոցը՝ մասնակի,

«Նոր արեշ» փողոցը՝ մասնակի,

«Խաչիկ Դաշտենց» փողոցը՝ մասնակի.

 

  • Բաշխիչ ենթակայան 26՝

«Ազատամարտիկներ» փողոցը՝ մասնակի,

«Ս. Դավիթ» փողոցը՝ մասնակի,

«Լորիս Մելիքով» փողոցը՝ մասնակի,


  • Վարդաշեն 23 Տրանսֆորմատորային ենթակայան 248-ի ուղղությամբ՝

«Գուրգեն Մահարի» փողոցը՝ մասնակի

«Վարդաշեն» 3 փողոցն՝ ամբողջությամբ:

«Վթարի մասին հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին, միայն նախաքննության ավարտից հետո պարզ կլինի վթարի իրական պատճառը», – նշվում է ՀԷՑ–ի հայտարարության մեջ։