Ձմռան անակնկալները Հայաստանում շարունակվելու են

04.02.2017, 13:32
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը պատմել է փետրվարի եղանակի մասին:
Ձմռան անակնկալները Հայաստանում շարունակվելու են
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը պատմել է այն մասին, թե ինչ եղանակ է սպասվում Հայաստանում փետրվարին:

«Օդի ջերմաստիճանը փետրվարին կլինի 2-3 աստիճանով նորմից ցածր, իսկ ձյան տեսքով տեղումները՝ նորմից բարձր»,- ասաց Սուրենյանը:

Նրա կանխատեսմամբ, փետրվարի 5-ից Հայաստանի տարածք կսկսեն ներթափանցել տաք օդային հոսանքներ: «Մինչև փետրվարի 9-ը ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, ինչը հատկապես կզգացվի գիշերն ամպամածության ժամանակահատվածում»,- նշեց օդերևութաբանը:

Նա նաև մեկնաբանեց վերջին օրերի ջերմաստիճանային հակառեկորդը, հայտնելով, որ Արմավիրում գրանցվել է 24 աստիճան ցուրտ, Արարատում և Արտաշատում՝ - 22…-23, Երևանի բարձրադիր շրջաններում՝ 15 աստիճան ցուրտ, իսկ ցածրադիր հատվածներում՝ 20-22 աստիճան ցուրտ: Ըստ նրա, Տաշիրում սնդիկի սյունն իջել է մինչև -29 աստիճան: -0-