Չորեքշաբթի` հունիսի 22–ի առավել ուշագրավ նորությունները
08:00
23 Հունիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հունիսի 22–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
«Մանչեսթեր Յունայթեդը» Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանիտեղափոխման համար առաջարկել է 28 մլն ֆունտ ստեռլինգ (36.5 մլն եվրո)` նախկին 19 միլիոնի փոխարեն։
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ֆրանցիսկոս պապը Հայաստան կժամանի հունիսի 24-26–ը «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսով։ Երևանի օդանավակայանի նախագահական սրահում կկայանա Պոնտիֆիկոսի զրույցը նախագահ Սարգսյանիև Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի հետ, ինչից հետո Հռոմի պապը կմեկնի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ -0-
Ծաղկաձորի Golden Palace հայտնի հյուրանոցի երկրորդ ծնունդը հնարավոր դարձավ Accor աշխարհի առաջատար հյուրանոցների խմբի և Project Inter-Invest ընկերության նոր նախագծի շնորհիվ. ՖՈՏՈ