ՀՀ նախագահն անձամբ է դիմավորելու Հռոմի պապին Երևանի օդանավակայանում
22.06.2016,
19:01
Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը չորեքշաբթի լրագրողներին պատմեց Հռոմի Ֆրանցիսկոս պապի` Հայաստան կատարելիք այցի մանրամասները։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը չորեքշաբթի լրագրողներին պատմեց Հռոմի Ֆրանցիսկոս պապի` Հայաստան կատարելիք այցի մանրամասները։
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը Հայաստան կժամանի հունիսի 24-26–ը «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսով։
«Օդանավակայանի նախագահական սրահում կկայանա Պոնտիֆիկոսի զրույցը նախագահ Սարգսյանի և Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի հետ, ինչից հետո Հռոմի պապը կմեկնի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին»,– ասաց Սարգսյանը։
Նա հայտնեց նաև, որ Հռոմի պապի ժամանման կապակցությամբ հայկական ազգային «Հայփոստ» օպերատորը նամականիշ կթողարկի, որի մարման պաշտոնական արարողությունը կկայանա հունիսի 24–ին, այդ նույն օրը կկայանա Հայաստանի Կենտրոնական բանկի հատուկ հուշամեդալի թողարկումը։
Նախագահական աշխատակազմի ղեկավարը պատմել է, որ ստեղծվել են մամուլի կենտրոններ, որ բոլոր լրագրողները հնարավորություն ունենան ստանալ լիարժեք տեղեկություն վեց լեզուներով։ Բոլոր միջոցառումները կհեռարձակվեն ուղիղ եթերում հայկական ալիքներով։
«ԶԼՄ–ների ավելի քան 600 ներկայացուցիչներ են հավատարմագրվել Հռոմի պապի այցը լուսաբանելու նպատակով։ Դրանց մոտ կեսը հայկական լրատվամիջոցներն են։ Հայաստանի այն բոլոր մարզերում, որտեղ միջոցառումներ են նախատեսվում, պայմաններ են ստեղծվել ԶԼՄ–ների արդյունավետ աշխատանքի համար»,– ասաց Սարգսյանը։
Ավելի հաղորդվել էր, որ հունիսի 25–ի առավոտյան Հռոմեա–կաթոլիկ եկեղեցու առաջնորդը կայցելի Ծիծեռնակաբերդ և Ցեղասպանության թանգարան–ինստիտուտ։
Այնուհետև Հռոմի պապը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կուղղվեն Գյումրի, որտեղ Վարդանանց հրապարակում կմատուցվի Սուրբ և Անմահ պատարագ։
Գյումրում Պոնտիֆիկոսը կայցելի նաև Սուրբ Տիրամոր կուսանոց, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի Սուրբ Տիրամոր տաճար։ Դրանից հետո Ֆրանցիսկոս պապը կմեկնի Սուրբ նահատակաց հայ կաթոլիկ եկեղեցի։
Նույն օրը երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում կկայանա էկումենիկ արարողություն և խաղաղության աղոթք։
Հռոմի պապը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը համատեղ հայտարարություն կստորագրեն։ Երկու եկեղեցիների ղեկավարները կաղոթեն Խոր Վիրապ վանքում։ Նույն օրը Պոնտիֆիկոսը Երևանից կմեկնի Հռոմ։ -0-