Չինարիում և այլ գյուղերում խաղաղ է․ Սրբազանը նարդի է խաղում գյուղապետի հետ (ՎԻԴԵՈ)

16.07.2020, 15:58
Չինարիում և այլ գյուղերում խաղաղ է․ Սրբազանը նարդի է խաղում գյուղապետի հետ. ՎԻԴԵՈ
Չինարիում և այլ գյուղերում խաղաղ է․ Սրբազանը նարդի է խաղում գյուղապետի հետ (ՎԻԴԵՈ)

Չինարիում և այլ գյուղերում խաղաղ է․ Սրբազանը նարդի է խաղում գյուղապետի հետ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր Տեր Արամ քահանա Միրզոյանը տեսանյութ է հրապարակել սահմանամերձ Չինարի գյուղից:

Տեսանյութում այսօր սահմանամերձ գյուղերում գտնվող Բարգրատ սրբազանն է, ով այդ պահին նարդի է խաղում գյուղապետի հետ: Նա հայտնել է, որ շրջում է քաղաքում և աղոթում մեր զինվորների համար:

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին                          

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններ է կատարում: Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանային դիրքը գրավելու մի քանի փորձ է կատարել տանկի, հրետակոծության, հաուբիցի, անօդաչու թռչող սարքերի և «Գրադ» ՀԿՌՀ-ի օգտագործմամբ:

Հակառակորդը հրետակոծում է հայկական հենակետերը, նաև թիրախավորում բնակելի տարածքներ՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար գյուղերը, ինչպես նաև Բերդ քաղաքը: Հարվածի տակ են հայտնվել Տավուշի երկու ձեռնարկություն:

Հայկական ԶՈւ-ն համարժեք պատասխան է տալիս պարբերաբար կրկնվող հրետակոծություններին և ճնշում հակառակորդի ակտիվությունը: ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ի ավելի քան 10 հարվածային ԱԹՍ: 

Հուլիսի 14-ի դրությամբ, ՊՆ տվյալներով, կրակոցների հետևանքով թեթև մարմնական վնասվածք է ստացել սահմանին մարտական ծառայություն իրականացնող երկու ոստիկան, ինչպես նաև երեք զինծառայող: Հակառակորդի կրակոցից զոհվել են մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը,  ժամկետային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան: Հուլիսի 14 դրությամբ Ադրբեջանում պաշտոնապես հաստատվել էր 11 զոհ, սակայն այսօր հայտնի է, որ կան այլ զոհեր և վիրավորներ: 

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման հետ կապված իրենց մտահոգությունն են հայտնել, մասնավորապես, ՌԴ ԱԳՆ-ն և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ԱՄՆ պետդեպարտամենտը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և այլ միջազգային կառույցներ: ՀԱՊԿ-ը նույնպես մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանինի սրման հետ կապված և կրակը դադարեցնելու կոչ արել: -0-