430.21
4.37
402.59
+5
Եղանակը Երևանում
Հայ

Beeline-ն ապամոնտաժում է Երևանի կենտրոնի գովազդային պաստառը

18:45
01 Մարտի 2016
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) որոշում է կայացրել ապամոնտաժել Սախարովի հրապարակում Հրշեջների շենքին փակցված գովազդային պաստառը, ասվում է ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի հայտարարությունում։

Որոշ ակտիվիստներ, ովքեր հանդես են գալիս Երևանի արտաքին տեսքի պահպանության օգտին և դժգոհ են մայրաքաղաքի կենտրոնի, մասնավորապես, Սախարովի հրապարակի հարակից տարածքի վերակառուցման որոշումից, հանդես են եկել հայտարարությամբ, որում խնդրել են «ԱրմենՏել» ընկերությանը հանել Սախարովի հրապարակում Հրշեջների շենքին փակցված գովազդային պաստառը։

«Այս թեմայով շահարկումներին մեկընդմիշտ վերջ տալու նպատակով ցանկանում եմ պաշտոնապես հայտարարել, որ այս որոշումը կայացվել է ի պատասխան մեր բաժանորդների բազմաթիվ խնդրանքների: Հանդիսանալով հաճախորդամետ ընկերություն՝ մենք մշտապես մեծ ուշադրություն ենք դարձնում բաժանորդների ցանկություններին, ինչպես նաև նրանց կողմից ստացված հետադարձ կապին։ Մեր սիրելի Beeline բաժանորդներ, անկեղծորեն հավատում եմ, որ այս որոշումը հերթական անգամ կապացուցի մեր սերն ու հարգանքը ձեր նկատմամբ»,– նշել է Պյատախինը։

Այնուամենայնիվ, նա դիմել է որոշ մարդկանց և կազմակերպությունների, ովքեր ստեղծված իրավիճակը ոչ այնքան գեղեցիկ ձևով օգտագործեցին սեփական PR-ի համար:

«Մանրամասներ ներկայացնելու անհրաժեշտություն չեմ տեսնում, սակայն կասեմ հիմնականը: Beeline-ը բրենդ է, որը ծառայություններ է մատուցում 14 երկրում, և յուրաքանչյուր երկրում այն իրենից ներկայացնում է մեծ և միջազգային կառուցվածք` ընթացակարգերով, ներքին ռազմավարությամբ և նորմատիվ ակտերով, որոնք ի սկզբանե կազմված են երկրի օրենքներին համապատասխան: Մենք ծայրահեղ հետրողական ենք օրենքին և մեր բոլոր գործողությունները խստորեն համապատասխանում են վերջինիս պահանջներին»,– ասել է նա։

Պյատախինը հիշեցրել է նաև, որ Beeline-ը, որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր, 2008 թ.-ից ի վեր ներդրել է նշանակալի միջոցներ երկրում մշակութային և սոցիալական ծրագրերի իրականացման համար:

Որպես ընկերություն` Beeline–նն առաջիններից մեկն է երկրի մշակութային ոլորտի պահպանման և զարգացման, ինչպես նաև հայ ժողովրդի ավանդույթներն ու ազգային արժեքները սերնդեսերունդ փոխանցելու և դրանք պահպանելու գործում կատարած ներդրումների թվով:

«Մենք շատ ենք հպարտանում կատարված աշխատանքով, ինչպես նաև նրանով, որ ինքներս ենք հանդիսանում հայ ժողովրդի ձեռքբերումներից մեկը և մի մասնիկը. չէ՞ որ Beeline-ի պատմությունը և Հայաստանի հեռախոսաապի պատմությունը ավելի քան 100 տարի առաջ սկիզբ է առել այն տարածքում, որն այժմ կոչվում է Ամիրյան փողոց: Կարելի է ասել. «Beeline-ը բնիկ երևանցի է»,– ասել է Պյատախինը։

Ընկերության գլխավոր տնօրենը շնորհավորել է Beeline-ի բոլոր բաժանորդներին գարնան առաջին օրվա կապակցությամբ և մաղթում ուրախություն, երջանկություն և ջերմություն:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը`Beeline) «ՎիմպելԿոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:59
10 Նոյեմբերի 2023
Ադրբեջանում քարոզվում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը, որը Հայաստանի դեմ նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է. Փաշինյան
Ադրբեջանում քարոզվում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը, որը Հայաստանի դեմ նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է, հայտարարել է Փաշինյանը
19:37
10 Նոյեմբերի 2023
Ընդլայնվել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնություն ստացող շահառուների շրջանակը
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնություն ստացող շահառուների շրջանակն ընդլայնվել է
13:15
10 Նոյեմբերի 2023
Հայաստանի բնակիչների ավելի քան 50%–ը դժգոհ է վարչապետի, կառավարության, խորհրդարանի և նախագահի աշխատանքից․ հարցում
Նիկոլ Փաշինյանի աշխատանքից դժգոհ է հարցվածների 52,6%-ը, գոհ է 34,2%-ը, դժվարացել է պատասխանել 13,2%-ը
09:41
10 Նոյեմբերի 2023
Փաշինյանը Փարիզում հանդիպել է Մակրոնին․ ի՞նչ են քննարկել
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը
21:15
09 Նոյեմբերի 2023
Մինչև հունվարի 1-ը Երևանում բոլոր գովազդները պետք է համապատասխանեցվեն ավագանու սահմանած չափորոշիչներին (ՎԻԴԵՈ)
Մինչև հունվարի 1-ը Երևանում բոլոր գովազդները պետք է համապատասխանեցվեն ավագանու սահմանած չափորոշիչներին. ՎԻԴԵՈ
19:37
09 Նոյեմբերի 2023
Երևանի խաչմերուկներից մեկում տեսանկարահանող սարքեր են գործարկվելու
ՃՈ–ից հայտնում են, որ Երևանի խաչմերուկներից մեկում տեսանկարահանող սարքեր են գործարկվելու
18:01
09 Նոյեմբերի 2023
Հրանտ Թոխատյանը մեկնել է ԱՄՆ՝ բուժման
Սիրված դերասան Հրանտ Թոխատյանը մեկնել է ԱՄՆ՝ բուժման
15:03
09 Նոյեմբերի 2023
Ինչպես են բերման ենթարկում Տ․ Խաչատրյանին․ ԶԼՄ–ները հայտնում են, որ նա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին է (ՎԻԴԵՈ)
Ինչպես են բերման ենթարկում Տ․ Խաչատրյանին․ ԶԼՄ–ները հայտնում են, որ նա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին է․ ՎԻԴԵՈ
14:38
09 Նոյեմբերի 2023
Հայ-ամերիկյան համագործակցությունը շարունակվում է՝ ըստ պլանների՝ բարձր հիմքերի վրա․ ԳՇ պետ
Հայ-ամերիկյան համագործակցությունը շարունակվում է՝ ըստ պլանների՝ բարձր հիմքերի վրա, հայտարարել է ՀՀ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը
14:14
09 Նոյեմբերի 2023
Fastex-ի կողմից ftNFT Phygital Space և առաջին ftNFT հարթակը Հայաստանում
Դեկտեմբերի 12-15 Երևանում կբացվի արդեն իսկ աշխարհում թվով 3-րդ ftNFT Phygital սրահը: Առաջին երկուսը գործում են Արաբական Միացյալ Էմիրություններում
13:22
09 Նոյեմբերի 2023
Բրազիլիայից Հայաստան արգելվել է ներմուծել շուրջ 50 հազ․ կգ թռչնամիս
Բրազիլիայից Հայաստան արգելվել է ներմուծել շուրջ 50 հազ․ կգ թռչնամիս
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից