Բավրայի մաքսային անցման կետը ժամանակավորապես փակ է. ՊԵԿ

27.02.2026, 16:41
Բավրայի մաքսային անցման կետը ժամանակավորապես փակ է՝ ճանապարհների անանցանելիության պատճառով
Բավրայի մաքսային անցման կետը ժամանակավորապես փակ է. ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Բավրայի մաքսային անցման կետը ժամանակավորապես փակ է՝ ճանապարհների անանցանելիության պատճառով։ Այս մասի հայտնում են ՊԵԿ-ից։

«Խնդիրներից խուսափելու համար՝ ՊԵԿ-ը տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում է՝ երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն և Գոգավան մաքսային անցման կետերով»,-նշվում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ՝ հավելելով, որ Կոմիտեն Բավրայի մաքսային անցման կետի բացման վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնի։