Բակո Սահակյանը դեմ է ՀՀ ԱԽ քարտուղար դառնալուն

05.02.2016, 10:56
Բակո Սահակյանը դեմ է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար դառնալուն, ասում են ԼՂՀ նախագահին մոտ կանգնած աղբյուրները:
Բակո Սահակյանը դեմ է ՀՀ ԱԽ քարտուղար դառնալուն
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Բակո Սահակյանը դեմ է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար դառնալուն, ասում են ԼՂՀ նախագահին մոտ կանգնած աղբյուրները, գրում է «Հրապարակ» թերթը։

Ինչպես ասվում է գրառման մեջ, այդ մասին լուրերը, ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի փոխանցմամբ, «ընդամենը շահարկումներ են, չկա նման բան»։ Ավելին, նույն աղբյուրները նշում են, որ նախագահը պաշտոնը լքելուց հետո Ղարաբաղից դուրս չի գա։

Հիշեցնենք, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2017 թվականին։ -0-