Այսօրվանից կգործի կաթնամթերքի վաճառքի նոր կարգ

27.04.2025, 12:47
Ապրիլի 27–ից կգործի կաթնամթերքի վաճառքի նոր կարգ
Այսօրվանից կգործի կաթնամթերքի վաճառքի նոր կարգ

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ 2025 թվականի ապրիլի 27-ից ուժի մեջ է մտել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որը սահմանում է կաթնամթերքի վաճառքի նոր կարգ, հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Այսուհետ՝

  • Կանաչ դարակաշարերում տեղադրվելու է կաթնամթերք՝ առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի

  • Նարնջագույն դարակաշարերում՝ կաթնամթերք, որը պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ

Դարակաշարերի վրա նշումները պարտադիր կլինեն՝ «Առանց կաթնային յուղի փոխարինիչի» և «Պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» անվանումով տեղեկատվական պիտակներով։

Նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին կաթնամթերք գնելիս ուշադրություն դարձնել դարակաշարերի գույներին։

«Տնտեսվարողների համար, որոնք չեն ապահովի կաթնամթերքի պատշաճ տեղադրումն ըստ սահմանված կարգի, սահմանված է վարչական տույժ», – նշել են գերատեսչությունից։