Արտյոմ Սմբատյանը նշանակվել է Միասնական սոցիալական ծառայության պետ

09.09.2025, 13:33
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտյոմ Սմբատյանը նշանակվել է Միասնական սոցիալական ծառայության պետ
Արտյոմ Սմբատյանը նշանակվել է Միասնական սոցիալական ծառայության պետ

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արտյոմ Սմբատյանին Միասնական սոցիալական ծառայության պետ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արտյոմ Սմբատյանին նշանակել Միասնական սոցիալական ծառայության պետ»,- նշված է որոշման մեջ:

ՀՀ վարչապետը մեկ այլ որոշմամբ  զբաղեցրած պաշտոնից ազատել է Միասնական սոցիալական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Պետրոսյանին:

Ավելի օպերատիվ լուրերին հետևեք մեր Տելեգրամում