415.63
4.18
390.04
+11
Եղանակը Երևանում
Հայ

Արթուր Վանեցյանը ձերբակալվել է Փաշինյանի սպանության նախապատրաստման մեղադրանքով

18:44
14 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը ձերբակալվել է ԱԱԾ-ի կողմից մի շարք հոդվածների կասկածանքով, այս մասին հայտնել է Վանեցյանի պաշտպան Լուսինե Սահակյանը:

Загружается новость ... "Лево"

«Քաղաքական, հակաազգային հետապնդումները թևակոխում են նոր, ավելի այլանդակ փուլ։ Ապօրինի խուզարկություններ են իրականացվել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի ծնողների բնակարանում, Արթուր Վանեցյանի բնակարանը խուզարկել չի ստացվել, քանի որ իրավապահ մարմիններն անգամ չեն կարողացել պարզել բնակարանի հասցեն ու խուզարկության թույլտվություն էին ստացել բոլորովին այլ հասցեով։ Ինչից հետո, առանց խուզարկության չհեռանալու միտումով, ձեռնամուխ են եղել նաև «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակի խուզարկությանը, որի թույլտվությունը չունեն»,- գրել է նա իր Facebook-յան էջում: 

Սահակյանը նշել է, որ այսօր Արթուր Վանեցյանը հրավիրվել, ներկայացել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-235 հոդվածի 2-րդ մասի, 35-300-րդ հոդվածի 1-ին մասի, 35-305-րդ հոդվածի կասկածանքով։

«Միայն պետության ներսում քաղաքական հակառակորդներին լռեցնելու ուղղությամբ «ստեղծագործելու» ունակ իշխանության մտքի թռիչքը հասել է արդեն իշխանության յուրացման ու Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման մեղադրանք «ծննդաբերելուն»։ Այս ամենն արդեն իրավական ոլորտում որևէ կերպ մեկնաբանելն անհնար է։Սա խայտառակ քաղաքական հետապնդում է, ուղղված իշխանական աթոռներին ամեն կերպ կառչելուն, հակապետական ծրագրերն ու հայրենիքը թշնամուն հանձնելը ավարտին հասցնելուն»,- հայտնել է պաշտպանը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:13
23 Ապրիլի 2024
Հանրապետության հրապարակից մեկնարկում է Ջահերով երթը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Հանրապետության հրապարակից, մեկնարկում է Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք՝ նվիրված 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին
20:08
23 Ապրիլի 2024
ՀԺՄ–ն ամոթալի և անթույլատրելի է անվանել ԶԼՄ–ների մուտքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր սահմանափակելու իշխանությունների որոշումը
Այս գործելակերպը՝ մամուլի դեմ արդեն նաև գերեզմանատներն ու հուշարձանների, հուշակոթողների տարածքները փակելը, կառավարության համար դառնում է գործելակերպ

16:12
23 Ապրիլի 2024
ՀՐԱՏԱՊ․ Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը
Քիչ առաջ Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը
14:40
23 Ապրիլի 2024
Նոյեմբերյանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին․ ականատեսները հայտնում են, որ այն պատկանում է «Երկրապահին»
Նոյեմբերյանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին․ ականատեսները հայտնում են, որ այն պատկանում է «Երկրապահին»
14:26
23 Ապրիլի 2024
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է երեք նոր ավանդներ բանկի ֆիզիկական անձ հաճախորդների համար
13:47
23 Ապրիլի 2024
Ցուցարարները փակել են Երևան–Սևան մայրուղին՝ աջակցելով տավուշցիներին
Ցուցարարները փակել են Երևան-Սևան մայրուղին՝ ի աջակցություն Տավուշի մարզում տարածքների հանձնման դեմ բողոքող ցուցարարներին
12:36
23 Ապրիլի 2024
Այսօր Երևանում մի շարք փողոցներ են փակվելու Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար
Ուշադրություն․ այսօր Երևանում մի շարք փողոցներ են փակվելու
12:14
23 Ապրիլի 2024
Այսօր Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը հայ–ադրբեջանական սահմանին
Այսօր Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա
21:15
22 Ապրիլի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
19:37
22 Ապրիլի 2024
Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ է գործարկվելու
Ուշադրոյթյուն․ Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ է գործարկվելու