Արմեն Սարգսյանը կարևորել է խորհրդարանական ժողովրդավարության ավանդույթների և մշակույթի ձևավորումը Հայաստանում
08.12.2018,
14:12
Հայաստանի նախագահն ընդունել է Եվրոպական Միության դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ Հեիդի Հաուտալայի գլխավորությամբ:

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած Եվրոպական Միության դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ Հեիդի Հաուտալայի գլխավորությամբ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:
Ընդգծելով ազատ և արդար ընտրությունների վճռորոշ նշանակությունը երկրի ապագայի ու առաջընթացի համար՝ նախագահ Սարգսյանը կարևորել է խորհրդարանական ժողովրդավարության ավանդույթների և մշակույթի ձևավորումը, երկրում ուժեղ ու կենսունակ ժողովրդավարական ինստիտուտների, ամուր քաղաքացիական հասարակության կայացումը։
Զրուցակիցները խոսել են Հայաստան-Եվրամիություն փոխհարաբերությունների մասին, դրանք առավել արդյունավետ ու գործնական դարձնելու համար կարևորել Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորինս արագ վավերացումը։
Դեկտեմբերի 9-ին կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այսօր Հայաստանում լռության օր է: -0-