Արջի քոթոթներին փրկելու օպերացիան շարունակվում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
05.05.2017,
17:38
Նախօրեին Լոռու տարածքային բաժնի տեսուչներն արջի երկու քոթոթ են հայտնաբերել:

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին Լոռու տարածքային բաժնի տեսուչներն արջի երկու քոթոթ են հայտնաբերել:
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետը դիմել է «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» տնօրինությանը՝ քոթոթներին փրկելու համար միջոցներ ձեռնարկելու առաջարկով:
Հիմնադրամն անմիջապես արձագանքել է, քոթոթները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի, որի նորագույն սարքավորումներով զինված կենդանաբուժական կլինիկայում քոթոթները կանցնեն բուժզննում։
Ինչպես նշում են նախարարությունից, փոքրիկներն այնուհետև կտեղափոխվեն Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան: -0-