ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական:
Համապատասխան որոշում է հրապարակվել է վարչապետի որոշումներում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Արայիկ Հարությունյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- նշվում է որոշման մեջ:
Արայիկ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Կրթության և գիտության նախարար 2018 թվականի մայիսի 11-ին, իսկ նույն տարվա հունիսի 1-ից վերանշանակվում է այս պաշտոնում այն բանից հետո, երբ վարչությունը վերանվանվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ նախագահի հրամանագրով Արայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար պաշտոնից:-0-