ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահի հրամանագրով Արայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից»,- նշվում է հրամանագրում:
Նրա փոխարեն, վարչապետի առաջարկությամբ և նախագահի հրմանագրով նշանակվել է Վահրամ Դումանյանը: -0-