Առաջիկա օրերին հայաստանցիներին ջերմային տատանումներ են սպասվում

26.07.2020, 14:34
Հայպետհիդրոմետը ներկայացրել է առաջիկա օրերին սպասվող եղանակը
Առաջիկա օրերին հայաստանցիներին ջերմային տատանումներ են սպասվում

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացրել է առաջիկա օրերին սպասվող եղանակը:

Загружается новость ... "Лево"

Հուլիսի 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 27-28-ը, 31-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 29-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-27-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 29-30-ը նույնքանով կնվազի

«Հուլիսի 26-ի ցերեկը, 27-28-ը և 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-30-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ»,- նշվում է հաղորդագրության մեջ: -0-