Արագածոտնի թեմի առաջնորդին մեղադրանք է առաջադրվել
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանին մեղադրանք է ներկայացվել։ Քիչ հետո նրան կտանեն կալանքի, հաղորդում է «Ազատություն» ռ/կ–ն՝ հղում անելով փաստաբան Արա Զոհրաբյանը։
Հոդվածը, որով մեղադրանքն է ներկայացվել սրբազանին, Արա Զոհրաբյանը չցանկացավ նշել, միայն ասաց մեղադրանքն առնչվում է օրինական հավաքներին խոչընդոտելուն կամ հարկադրելուն և ընտրական իրավունքին խոչընդոտելուն:
Սրբազանը մեղադրանքը չի ընդունում։
Այսօր ավել վաղ հայտնի էր դարձել, որ բերման են ենթարկվել Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և քահանաներ Տեր Փառենը, Տեր Մանուկը, տեր Հայկը, տեր Մկրտիչը, Տեր Ղևոնդը, Տեր Հայկ Քոչարյանը, բերման են ենթարկվել նաև Արագածոտնի թեմի աշխարհիկ աշխատակիցներ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ որոշ քահանաներ ազատ են արձակվել, ունեն վկայի կարգավիճակ։

