Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողները կօգտվեն ուսման վարձի 50%–անոց զեղչից

07.09.2016, 19:03
Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից բոլոր ուսանողները կարող են օգտվել ուսման վարձի 50 տոկոսանոց  զեղչից:
Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողները կօգտվեն ուսման վարձի 50%–անոց զեղչից
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից բոլոր ուսանողները կարող են օգտվել ուսման վարձի 50 տոկոսանոց զեղչից, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

«Զեղչից կարող են օգտվել ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակից բոլոր ուսանողները՝ անկախ առաջադիմությունից»,– ասաց Մկրտչյանը։

Համապատասխան շրջաբերականն ուղղվել է բուհեր։

Ապրիլի 2-ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ակտիվ մարտական գործողություններ է վարել` գնդակոծելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքերն ու բնակավայրերը շփման գծի գրեթե ողջ երկայնքով հրթիռահրետանային զենքի, զրահատեխնիկայի և ավիացիայի կիրառմամբ։ ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի ագրեսիվ գործողությունները` պատճառելով թշնամուն կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ։ -0-