Անվտանգության նկատառումներից ելնելով` գիշերը չմնալ փողոցում. ԱԺ պատգամավոր Լենա Նազարյան
22.04.2018,
19:59
Քիչ առաջ Հանրապետության հրապարակում ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ Հանրապետության հրապարակում ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը։
Նա, մասնավորապես, կոչ արեց ցուցարարներին անվտանգության նկատառումներից ելնելով` գիշերը չմնալ փողոցում, ոչ մի դեպքում չգնալ բախման, շրջանցել ոստիկանների հետ բախման վայրերն ու լինել հաստատակամ։
Նա նաև ավելացրեց, որ կապ չհաստատելու դեպքում հետևել Նիկոլ Փաշինյանի Facebook–ի էջին։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Ռուբեն Ռուբինյանն իր հերթին նշեց, որ ժամը 22։00–ից բոլորը պետք է չմնան փողոցում։ Այդ ժամից հետո դրսում գործողություններ կատարողները ցուցարարների հետ որևէ կապ չունեն։
Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունների տապալումից հետո Նիկոլ Փաշինյանին և ևս երեք պատգամավորների ուժի գործադրմամբ նստեցրին մեքենա և տարան։ Մինչ այս պահը չի հաղորդվում, թե որտեղ է Փաշինյանի գտնվելու վայրը։ -0-