415.24
4.83
386.52
+26
Եղանակը Երևանում
Հայ

ԱՆ–ն կուսումնասիրի «Սլավմեդ» ԲԿ–ում ծննդկանի մահվան դեպքը և մանկաբարձագինեկոլոգիական ծառայության վիճակը

14:54
29 Հուլիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի առողջապահության նախարարությունը կուսումնասիրի «Սլավմեդ» ԲԿ–ում հուլիսի 26–ին մահացած ծննդկանի մահվան դեպքը և կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական ծառայության վիճակը, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Կինը հուլիսի 26-ին «Սլավմեդ» բժշկական կենտրոնում կեսարյան հատումով երեխա է ունեցել, այնուհետև բարդացած վիճակում տեղափոխվել «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ ժամեր անց արձանագրվել է կենսաբանական մահ։

Ըստ հաղորդագրության, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով մասնագիտական հանձնաժողովներ է ստեղծվել` ծննդկանի մահվան դեպքի կապակցությամբ։ Հանձնաժողովի աշխատանքը ղեկավարելու է փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 28–ին «Սլավմեդ» բժշկական կենտրոնում արդեն մի ծննդկանի մահվան դեպք գրանցվել էր` կրկին հետծննդյան ժամանակահատվածում։ Գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը նախարարին զեկուցել էր, որ 37-ամյա կինը մահացել է հետծննդյան շրջանում:  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ բժշկական կենտրոնում ծննդկանի մահվան դեպքի առթիվ։

«Նախարարի կողմից տրվել են խիստ հանձնարարականներ մանրամասն և հանգամանալից ուսումնասիրելու դեպքի հետ կապված բժշկական օգնության կազմակերպման գործընթացը»,– ասվում է նախարարության հաղորդման մեջ։

Բացի այդ, նախարարությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ինչի ավարտից հետո միայն հնարավոր կլինի գնահատել մահվան պատճառահետևանքային կապը։

Նախարարի մեկ այլ հրամանով ևս մեկ հանձնաժողով է ստեղծվել ուսումնասիրելու և գնահատելու «Սլավմեդ» բժշկական կենտրոնում մանկաբարձագինեկոլոգիական ծառայության վիճակը։ Արմեն Մուրադյանը հանձնարարել է վեր հանել կազմակերպչական և բժշկական օգնության թերությունները և ներկայացնել առաջարկություններ։

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին «Սլավմեդ» բժշկական կենտրոնում վիրահատությունից երկու օր անց մահացել է 28-ամյա կին՝ ծննդկան։ «Սլավմեդ» բժշկական կենտրոնն, ինչպես հայտնի է, պատկանում է ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադիի ընտանիքին։ Համբարձումյանները հայտնի են ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող «Ալավմոթորս» ընկերությամբ և «Ժողովուրդ» թերթը հայտնում է, որ չի բացառվում, որ կասեցվի ԲԿ-ի ծննդօգնության ծառայությունը կամ գործունեության լիցենզիան ընդհանրապես։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:52
28 Մայիսի 2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
11:59
27 Մայիսի 2023
Տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. ՊՆ
ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
10:58
27 Մայիսի 2023
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են.ՊՆ
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են
18:37
25 Մայիսի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
16:07
25 Մայիսի 2023
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
15:12
25 Մայիսի 2023
Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել (ՖՈՏՈ)
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. ՖՈՏՈ
14:57
25 Մայիսի 2023
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:12
25 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
10:18
25 Մայիսի 2023
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
20:21
24 Մայիսի 2023
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես, հայտարարել է Փաշինյան. ՎԻԴԵՈ
19:33
24 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել. ՎԻԴԵՈ
15:52
24 Մայիսի 2023
Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. ինչպիսի՞ն է օդի աղտոտվածության մակարդակը Երևանում
Իրականացվել են օդում աղտոտվածության չափումներ