423.84
4.13
401.67
+11
Եղանակը Երևանում
Հայ

Ամուսինը մեղադրվում է կնոջն ինքնսպանության հասցնելու համար

16:33
20 Մայիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Պարզվում են Երևանի 30-ամյա բնակչուհու մահվան հանգամանքները, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, կնոջն ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է առաջադրվել ամուսնուն։

Նախնական տվյալներով, Երևանի բնակչուհին՝ 1986թ. ծնված կինը, ինքնասպանություն գործելու նպատակով 2017 թվականի մարտի 3-ին նետվել է տան երկրորդ հարկից նկուղային հարկ, որի հետևանքով ստացած վնասվածքներից, առանց գիտակցության գալու, մարտի 7-ին բժշկական կենտրոնում մահացել է:

Ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ կնոջ ինքնասպանություն գործելու պատճառները պարզելու համար։

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կինը նշված տանն ապրել է ամուսնու հետ, և համատեղ կյանքի ընթացքում տարբեր կենցաղային հարցերի շուրջ ունեցել են վիճաբանություններ։ Դեպքի օրը ևս ամուսինները վիճաբանել են, որի ընթացքում ամուսինը բռնություն է գործադրել կնոջ նկատմամբ, վիրավորական արտահայտություններ հնչեցրել, ինչից որոշ ժամանակ անց կինը, բարձրանալով տան 2-րդ հարկ, նետվել է ներքև։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը):

Նախաքննությունը շարունակվում է: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:27
18 Հոկտեմբերի 2023
Հայաստանը չի քննարկում ՀԱՊԿ–ից և ԵԱՏՄ–ից դուրս գալու հարցը․ ԱԺ հանձնաժողովի նախագահ
Նա հայտարարել է, որ բազմիցս ասել են, որ ՀԱՊԿ–ից դուրս գալու գործընթաց չեն նախաձեռնել։ ՀԱՊԿ-ն է նախաձեռնել Հայաստանից դուրս գալու գործընթաց
15:40
18 Հոկտեմբերի 2023
Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն կայցելի Հայաստան
Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն պաշտոնական այցով կայցելի  Հայաստան
15:32
18 Հոկտեմբերի 2023
Երևանում ժամանակավորապես կդադարեցվի շրջանցիկ ճանապարհներից մեկի երթևեկը (ՎԻԴԵՈ)
Ուշադրություն. Երևանում ժամանակավորապես կդադարեցվի շրջանցիկ ճանապարհներից մեկի երթևեկը. ՎԻԴԵՈ
15:09
18 Հոկտեմբերի 2023
«Հոգատարությունը ջերմացնում է». Ամերիաբանկը կտրամադրի 100մլն դրամ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների առաջնային կարիքները բավարարելու համար
Ամերիաբանկը հասցեական աջակցություն կցուցաբերի Արցախից Հայաստան բռնի տեղահանված ընտանիքներին, որոնք ապաստանել են Շիրակի մարզում
12:47
18 Հոկտեմբերի 2023
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան
Դատախազը սեպտեմբերի 27-ին Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հարուցել էր նոր հանրային քրեական հետապնդում
10:05
18 Հոկտեմբերի 2023
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի նվազում, մառախուղ և անձրև
Սպասվում է մառախուղ և անձրև. Հայաստանում ջերմաստիճանը կնվազի
09:07
18 Հոկտեմբերի 2023
Ավարտվեց DigiTec 2023-ը. Ֆասթ Բանկը ֆինթեք հովանավորն էր (ՎԻԴԵՈ)
Հոկտեմբերի 13-15-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում տեղի է ունեցել տարածաշրջանի ամենասպասված թեք էքսպոն՝ DigiTec 2023-ը։ Ֆասթ Բանկը ֆինթեք հովանավորն էր. ՎԻԴԵՈ
16:00
17 Հոկտեմբերի 2023
Փաշինյանը նշել է, թե որն է իր հիմնական քաղաքական հանձնառությունը
Նիկոլ Փաշինյան Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ նշել է, թե որն է իր հիմնական քաղաքական հանձնառությունը
14:13
17 Հոկտեմբերի 2023
Խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը. մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Մանկապարտեզում Խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը. խոհանոցի գործունեությունը կասեցվել է. ՖՈՏՈ
12:19
17 Հոկտեմբերի 2023
75 մլն դրամի հափշտակություն. հատուկ սխեմայի միջոցով պետբյուջեից ԱԱՀ-ի գումարներ են հափշտակվել (ՎԻԴԵՈ)
75 մլն դրամի հափշտակություն. հատուկ  սխեմայի միջոցով  պետբյուջեից ԱԱՀ-ի գումարներ են հափշտակվել. ՎԻԴԵՈ
16:05
16 Հոկտեմբերի 2023
Փաշինյանը մեկնել է Ստրասբուրգ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ