Ամպրոպային անձրևներ և ջերմաստիճանի տատանում է սպասվում Հայաստանում

16.08.2018, 10:35
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է երկրում առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Ամպրոպային անձրևներ և ջերմաստիճանի տատանում է սպասվում Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է երկրում առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Այսպես, օգոստոսի 18–ի երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում, իսկ 19-20–ի գիշերները և կեսօրից հետո հանրապետության մարզերի մեծամասնությունում և Երևանում սպասվում են անձրևներ և ամպրոպներ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

Իսկ օգոստոսի 16-17–ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 5-10 մետր վայրկյան արագությամբ, պոռթկումները կարող են հասնել վայրկյանում 19-24 մետրի։

Օդի ջերմաստիճանը հինգշաբթի և ուրբաթ կբարձրանա 3-4 աստիճանով, իսկ շաբաթ և կիրակի կնվազի 2-4 աստիճանով։

Երևանում սնդիկի սյունն առաջիկա հինգ օրերին ցերեկային ժամերին կտանանվի 31-37 աստիճան տաքության սահմաններում։ -0-