ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այսօր կնոջ հետ պաշտոնական այցով կժամանի Հայաստան

09.02.2026, 11:28
Վենսը երբևէ Հայաստան այցելող ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այսօր կնոջ հետ պաշտոնական այցով կժամանի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9-10-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն։

Այս մասին հայտնում է ՀՀ Կառավարությունը։ 

Նշվում է, որ այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով:

Ինչպես հայտարարել են ԱՄՆ Պետդեպարտամենտում, Հայաստան և Ադրբեջան Վենսի գլխավորած ամերիկյան պատվիրակության այցի նպատակը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության նախաձեռնությունների առաջմղումն է և TRIPP նախագծի աջակցությունը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ավելի վաղ հայտնել էր, որ Վենսի այցի ընթացքում կարձանագրվեն նոր զարգացումներ, որոնք թույլ կտան ընդլայնել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերությունը, մասնավորապես՝ միջուկային էներգետիկայի, տրանսպորտի, հանքարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների և անվտանգության ոլորտներում: