2008 թվականի մարտի 1-ին նվիրված ՀԱԿ-ը երթ կանցկացնի

29.02.2016, 17:15
Հայ ազգային կոնգրեսը  (ՀԱԿ) մարտի 1-ին  ցույց կանցկացնի` նվիրված 2008 թվականի անկարգությունների հետևանքով զոհվածների հիշատակին, հայտնեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
 2008 թվականի մարտի 1-ին նվիրված ՀԱԿ-ը երթ կանցկացնի
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայ ազգային կոնգրեսը  (ՀԱԿ) մարտի 1-ին  ցույց կանցկացնի` նվիրված 2008 թվականի անկարգությունների հետևանքով զոհվածների հիշատակին, հայտնեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Մարտի 1-ին Ազատության հրապարակում հանրահավաք չի նախատեսվում: Բացման խոսք կհնչի, ապա ավանդական երթ կկազմակերպվի դեպի Մյասնիկյանի արձան»,-ասաց Մանուկյանը:

Ազատության հրապարակում հավաքների անցկացման ժամային սահմանափակումներ են ներդրվել>>

2008 թվականին ընդդիմությունը` Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ փետրվարի 20-ից ցույցեր էր անցկացնում` որպես բողոքի նշան նախագահական ընտրությունների արդյունքների: Մարտի 1-ին առաջացած անկարգությունների հետևանքով զոհվեցին 8 հոգի:

Մանուկյանի խոսքով, Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի ընթացք չտան մարտի 1-ի գործին: «Մենք որևէ առաջընթաց չենք տեսնում, ընդհակառակը`իշխանությունները փորձում են փակել այդ գործը: Նրանք ամեն ինչ անում են, որպեսզի ոչ ոք չպատժվի, որպեսզի կատարվածը հնարավորինս մոռացվի:: Ողբերգական իրադարձություններից անցել է 8 տարի, սակայն ոչինչ չի բացահայտվել, մարդկանց մահվան համար ոչ ոք չի պատժվել»,-ավելացրեց նա:

Պատգամավորը նաև անլուրջ և անհիմն համարեց  ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությունը, թե դաշնակցականներից հետո Հայաստանում քաղբանտարկյալ չի եղել:

«Գիտեք,  արդարացի չէ այն քաղբանտարկյալների նկատմամբ, ովքեր երկար տարիներ բանտերում են եղել: Մարտի 1-ի դեպքերից հետո մենք 145 քաղբանտարկյալ ունեին, որոնք մինչ օրս միջազգային ատյաններում պայքարում են իրենց իրավունքների համար: քաղբանտարկյալներ այսօր էլ կան»,-ասաց Մանուկյանը:—0--