Երևանում պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող կանայք են հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)

11.07.2019, 16:08
Պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող կանայք են հայտնաբերվել Երևանում։
Երևանում պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող կանայք են հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Մարմնավաճառության դեմ պայքարի շրջանակներում ոստիկանությունը պարբերաբար շրջայցեր է իրականացնում մարմնավաճառների հնարավոր հավաքատեղիներում:

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, հուլիսի 10-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի և Երևան քաղաքի վարչության, պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները իրականացրին միջոցառում, ինչի ընթացքում հայտնաբերվեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 9 կանայք: 

Միջոցառման նպատակն է՝ արգելել մարմնավաճառներին ստեղծել հավաքատեղիներ, քանի որ խախտվում է հասարակական կարգը, բացի այդ՝ նրանք անհարգալից վերաբերմունք են դրսևորում և անհարմարություններ պատճառում հարակից շենքերի բնակիչներին: Այս խնդրի հետ կապված ոստիկանությունում քաղաքացիներից ստացվում են բազմաթիվ ահազանգեր:

Միջոցառումները շարունակական են լինելու:–0–