Երևանում անժամկետ նստացույց է սկսվել` Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով (ՖՈՏՈ, ՈւՂԻՂ)

07.11.2019, 13:58
Երևանում անժամկետ նստացույց է սկսվել` Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով:
Երևանում անժամկետ նստացույց է սկսվել` Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով (ՖՈՏՈ, ՈւՂԻՂ)

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցներն անժամկետ նստացույց են սկսել կառավարության թիվ 3 շենքի մոտ։

  - рис.1

Օրերս ՀՅԴ–ի երիտասարդական թևը հանդես է եկել «Կառավարության նիստ առանց Արայիկ Հարությունյանի» նախաձեռնությամբ։ Այսօր առավոտից նրանք բողոքի ակցիա են սկսել կառավարության շենքի մոտ։
 - рис.2

Երևանի պետական համալսարանի ուսանողները նախօրեին առավոտից դասադուլ էին անում` բողոքելով բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու օրինագծի դեմ։

 - рис.3

Ավելի ուշ ԿԳՄՍՆ–ն պարզաբանեց իրավիճակը` նշելով, որ օրենքի նախագծով լայն ինքնավարություն է տրվում բուհերին։–0–