Երևանի թիվ 122 դպրոցի նախկին տնօրենն ազատ է արձակվել

10.09.2021, 13:24
Երևանի թիվ 122 դպրոցի նախկին տնօրենն ազատ է արձակվել
Երևանի թիվ 122 դպրոցի նախկին տնօրենն ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Դատարանը մերժել է Երևանի Ալ. Բլոկի անվան թիվ 122 դպրոցի նախկին տնօրեն Մարինա Մալախյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։

Այս մասին հայտնել է Մալախյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը Facebook–յան իր էջում ու հրապարակել է դատարանի որոշումը։

Ըստ որոշման, Մալախյանը պետք է անպահաղ ազատ արձակվի։

Ինչպես նշվում է որոշման մեջ, դատարանը նաև բավարարել է Սիմոնյանի բողոքը` ոչ իրավաչափ ճանաչելով Մալախյանին ձերբակալելու որոշումը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փաստերի ստուգման հարթակի YouTube-յան ալիքում տարածվել են ձայնագրություններ՝ Երևանի Ալ․ Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի տնօրեն Մարիբե Մալախյանի և ուսուցիչներից մեկի մասնակցությամբ։ Ձայնագրությունից պարզ է դառնում, որ դպրոցի տնօրենն ուսուցչուհուց պարբերական կաշառք է պահանջել, իսկ հիմա ցանկանում է աշխատանքից հեռացնել։ Ավելի ուշ ԿԳՄՍՆ-ից հայտնեցին, որ տնօրենի լիազորությունները դադարեցվել են։

Ոստիկանության հաղորդմամբ, ուսուցչուհին 1500 դոլար կաշառք է տվել՝ դպրոց ընդունվելու համար, հարուցվել է քրեական գործ։–0–