Երևանի մետրոյի երթևեկությունը կարգավորվել է

07.09.2022, 14:59
Ժամը 14։24–ից իրականացվում է նորմալ երթևեկություն
Երևանի մետրոյի երթևեկությունը կարգավորվել է
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր Երևանի մետրոպոլիտենում տեղի էր ունեցել էլեկտրամատակարարման հետ կապված տեխնիկական խափանում, ինչի հետևանքով գնացքներն անցել էին միակողմանի երթևեկության։

Ինչպես «Նովոստի–Արմենիա»–ին ասաց մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը, ժամը 14։24–ից իրականացվում է նորմալ երթևեկություն` գրաֆիկի համաձայն։–0–