Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու (ՍԽԵՄԱ)

02.06.2023, 11:54
Ուշադրություն. Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու. ՍԽԵՄԱ
Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու (ՍԽԵՄԱ)
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ մայրաքաղաքում անցկացվող «Երևանի գինու օրեր» փառատոնի պայմանավորված` կենտրոնանական մի շարք փողոցներ փակ են լինելու։

«Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնով պայմանավորված՝ հունիսի 2-ի ժամը 00:00-ից մինչև հունիսի 5-ը, ժամը 02:00-ն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով փակ են լինելու մայրաքաղաքի կենտրոնի հետևյալ փողոցները. Սարյանի փ.՝ Պուշկինի փ. խաչմերուկից մինչև Մոսկովյան փ. – Զորյան փ. խաչմերուկ և Թումանյանի փողոցի՝ Փարպեցու փ. խաչմերուկից մինչև Թումանյանի փ. - Սարյանի փ. խաչմերուկ հատվածները՝ կից ներկայացված գծապատկերին համապատասխան:

«Պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–