Վաղը Wizz Air–ը կիրականացնի պլանավորված առաջին Վիեննա–Երևան–Վիեննա չվերթը. որոշ պետությունների քաղաքացիների մուտքը ՀՀ արգելվում է
20.03.2020,
00:57
Վաղը Wizz Air–ը կիրականացնի պլանավորված առաջին Վիեննա–Երևան–Վիեննա չվերթը. որոշ պետությունների քաղաքացիների մուտքը ՀՀ արգելվում է. ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 20-ին կայանալու է Wizz Air ավիաընկերության պլանավորված առաջին չվերթը Վիեննա- Երևան-Վիեննա ուղղությամբ, հաղորդում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:
Վիեննայի «Վիեննա-Շվեխատ» օդանավակայանից չվերթը կմեկնարկի Վիեննայի ժամանակով ժամը 13:55-ին և Երևան կժամանի Երևանի ժամանակով 20:25-ին:
«Տոմսերի առկայության վերաբերյալ խնդրում ենք կապ հաստատել ավիաընկերության հետ (ավիաընկերության կայքի էջ, կամ ավիաընկերության բջջային հավելվածով)», – նշվում է գերատեսչության Facebook–յան էջում։
Քաղաքացիական ավիացիան միաժամանակ հայտնում է, որ համաձայն ՀՀ կառավարության որոշմամբ սահամնաված ցանկով ներքոնշյալ պետությունների քաղաքացիների մուտքը արգելվում է Հայաստանի Հանրապետություն (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հարավային Կորեա, Ճապոնիա, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա, Դանիա, Ավստրիա, Բելգիա, Նորվեգիա, Շվեդիա, Նիդերլանդներ, Միացյալ Թագավորություն)։
Գերատեսչությունից նաև հորդորում են հետևել ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրություններին:–0–
Загружается новость ... "Лево"