+1
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց Mastercard-ի հետ համատեղ #անկանխիկմարաթոն ակցիայի եզրափակիչ՝ 3-րդ փուլի արդյունքները

14:26
02 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկն ուրախ է հայտնել, որ ամփոփվել են Mastercard վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ անցկացված #անկանխիկմարաթոն ակցիայի 3-րդ` եզրափակիչ փուլի արդյունքները, հաղորդում է ՎՏԲ – Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը: 

Մրցանակների հանձնման արարողությանը, որը տեղի ունեցավ Բանկի Գլխամասային գրասենյակում, հրավիրված էին ակցիայի 183 ակտիվ մասնակիցները, ովքեր ակցիայի պայմանների համաձայն http://gifts.vtb.am/ կայքից ինքնուրույն ընտրել էին մրցանակներ: Ընդհանուր առմամբ, ակցիայի 3 փուլերի ընթացքում մրցանակներ են ստացել թվով 270 քարտապան:

Բազմաթիվ մրցանակներից հաճախորդներին հանձնվեցին՝ 8 հատ iPhone X, 7 հատ iPad, 7 հատ Apple Watch, 1 հատ Multi Wellness Fitness Center մարզական ակումբի 1 տարվա անդամակցության քարտ, 30 հատ Canyon Powerbank, 10 հատ Mary Perfume-ի հավաստագիր, Cascade Royal ռեստորանում 2 անձի համար ընթրիքի 15 հավաստագիր, Pandora-ից զարդեր և այլ արժեքավոր նվերներ: 

Հիշեցնենք, որ #անկանխիկմարաթոն ակցիան տևել է 3 ամիս` այն մեկնարկել էր 15.06.2019թ. և ընթացել մինչև 15.09.2019թ. ներառյալ: 

Նշենք նաև, որ նախորդ տարվա համեմատ գրանցվել է անկանխիկ շրջանառության 30 % աճ: Ինտերնետային միջավայրում նախորդ տարվա համեմատ գրանցվել է 10 % աճ, որն էլ այս տարի կազմում է անկանխիկ գործարքների ընդհանուր շրջանառության ավելի քան 30%-ը: Զբոսաշրջության՝ ժամանցի կազմակերպման ոլորտում իրականացվել է անկանխիկ գործարքների մոտավորապես 15% -ը, 14%` սուպերմարկետներում, իսկ ռեստորաններում և զվարճանքի կենտրոններում` մոտ 10%: Այս բոլոր ցուցանիշները վկայում են հաճախորդների մեծ հետաքրքրվածության, անկանխիկ վճարումների ավելացման և շուկայում պայմանների բարելավման դրական դինամիկայի մասին: 

ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես ձգտում է մոտիվացնել իր հաճախորդներին և առաջարկել նրանց ամենաշահավետ ակցիաները, որոնք նպաստում են Հայաստանում անկանխիկ վճարումների աճին: 

Մանրամասն տեղեկատվություն ՎՏԲ-Հայաստան Բանկում անցկացվող ակցիաների վերաբերյալ կարող եք ստանալ www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, ինչպես նաև զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով: 

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:14
09 Նոյեմբերի 2021
Երթևեկի փոփոխություն է նախատեսվում Երևանի բանուկ խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսվում Երևանի բանուկ խաչմերուկներից մեկում.ՍԽԵՄԱ
21:02
09 Նոյեմբերի 2021
«Տաշիր պիցցան» հայտարարություն է տարածել
«Տաշիր պիցցան» հայտարարություն է տարածել
20:13
09 Նոյեմբերի 2021
Ուշադրություն. 6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն. 6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:10
09 Նոյեմբերի 2021
Մանե Գևորգյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից
Մանե Գևորգյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից
11:53
09 Նոյեմբերի 2021
Փաշինյանը ԱԳ փոխնախարար է նշանակել
Փաշինյանը ԱԳ փոխնախարար է նշանակել
11:35
09 Նոյեմբերի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 1121 նոր դեպք, առողջացել 2191 մարդ, 62 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 1121 նոր դեպք, առողջացել  2191 մարդ, 62 մարդ մահացել է
11:30
09 Նոյեմբերի 2021
2022թ.–ի հունվարի 1–ից ՀՀ բոլոր քաղաքներում կենսաթոշակներում ու նպաստները կվճարվեն անկանխիկ. կան բացառություններ
2022թ.–ի հունվարի 1–ից ՀՀ բոլոր քաղաքներում կենսաթոշակներում ու նպաստները կվճարվեն անկանխիկ. կան բացառություններ
20:20
08 Նոյեմբերի 2021
Պետական սահմանի վերականգնումն այլընտրանք չունի, ադրբեջանական զինվորականները պետք է լքեն Հայաստանի սուվերեն տարածքը.պաշտպանության նախարարը այցելել է Արցախ և Սյունիք (ՎԻԴԵՈ)
Պետական սահմանի վերականգնումն այլընտրանք չունի,  ադրբեջանական զինվորականները պետք է լքեն Հայաստանի սուվերեն տարածքը.պաշտպանության նախարարը այցելել է Արցախ և Սյունիք.ՎԻԴԵՈ
19:11
08 Նոյեմբերի 2021
Ընդդիմությունը հայտարարեց համազգային դիմադրության մեկնարկի մասին (ՈւՂԻՂ)
Ընդդիմությունը հայտարարեց համազգային դիմադրության մեկնարկի մասին.ՈւՂԻՂ
14:50
08 Նոյեմբերի 2021
Պուտին–Ալիև–Փաշինյան բանակցությունների հստակ ամսաթիվ որոշված չէ.Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ Պուտին–Ալիև–Փաշինյան բանակցությունների հստակ ամսաթիվ որոշված չէ
13:51
08 Նոյեմբերի 2021
Ջերմաստիճանը կտրուկ կնվազի 10–12 աստիճանով, սպասվում է ձյուն
Ջերմաստիճանը կտրուկ կնվազի 10–12 աստիճանով, սպասվում է ձյուն
11:34
08 Նոյեմբերի 2021
12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում