Ուսանողները քայլերթ են սկսել դեպի այլ բուհեր` պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր առավոտյան ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դիմաց վերսկսվել է ուսանողների բողոքի ակցիան։
Ուսանողները պահանջում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
Նրանք քայլերթով շարժվում են դեպի տարբեր բուհեր` կոչ անելով մյուս ուսանողներին միանալ ակցիային։
Ցուցարար ուսանողները նախատեսում են բողոքի ակցիան շարունակել նախարարության դիմաց:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ից ուսանողները, որոնց թվում ՀՅԴ երիտասարդներ էին, նստացույց էին սկսել ԿԳՄՍ նախարարության դիմաց`պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
Հրաժարականի պահանջի պատճառներից է նախարարության նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր, «ՀուԶանք ու Զանգ» աղմկահարույց ներկայացումը, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել էր 2 700 000 դրամ, ինչպես նաև ծանրամարտիկ Մել Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմի նկարահանումների համար 20 մլն դրամ դրամաշնորհի տրամադրումը։–0–