Թորոսյանն ինքնամեկուսացվել է և COVID-19–ի թեստ է հանձնել
14.05.2020,
13:37
Թորոսյանն ինքնամեկուսացվել է և COVID-19–ի թեստ է հանձնել
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Առողջապահության նախարարությունում մկան կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքեր, այդ պատճառով նախարար Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացվել է, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։
Загружается новость ... "Лево"
Նրա խոսքով, վարակման դեպքերը, որոնց թիվը չի նշվում, բացահայտվել են երկու օր առաջ։
Նիկողոսյանը հայտարարեց, որ առողջապահության նախարարն այսօր առավոտյան կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքը հայտնի կդառնա ավելի ուշ։
Այսօր հայտնի դարձավ, որ ինքնամեկուսացվել է նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

