Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացվել է
14.05.2020,
13:16
Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացվել է
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետատան պարետ Տիգրան Ավինյանհը կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացվել է։
Загружается новость ... "Лево"
«Ցավոք, մեզ մոտ դեպքեր են գրանցվել (կորոնավիրուսի, խմբգր.) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում։ Այսօր Պապիկյանն այդ պատճառով ինքնամեկուսացվել է», – նշեց Ավինյանը։
Հայաստանում մայիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3860 դեպք, որոնցից 1572-ն` առողջացած, 49-ը` մահվան ելքով: -0-

